
Evocabank-ը և Proparco-AFD-ն (Groupe Agence française de développement) ստորագրել են 20 մլն եվրոյի վարկային համաձայնագիր՝ ուղղված Հայաստանում կանանց ձեռներեցության և վերականգնվող էներգիայի զարգացմանը։
Նշվում է, որ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի Հայաստան կատարած պետական այցը նոր էջ է բացել Ֆրանսիայի և Հայաստանի միջև երկկողմ հարաբերություններում, որի շրջանակումստորագրվել է համաձայնագիրը:
Հայաստանում կանայք կազմում են գործարար համայնքի ընդամենը 17%-ը: Այս կառուցվածքային բացը սահմանափակում է երկրի տնտեսական ներուժը և սոցիալական միասնությունը:
Միևնույն ժամանակ, Հայաստանն ակտիվորեն ձգտում է նվազեցնել էներգիայի ներմուծումից կախվածությունը և արագացնել վերականգնվող էներգիայի աղբյուրներին անցումը: Նախագահ Մակրոնի և վարչապետ Փաշինյանի ներկայությամբ ստորագրված համաձայնագիրը նպաստում է այս երկու մարտահրավերների հաղթահարմանը:
Վարկային գծի կեսը` 10 միլիոն եվրոն, կօգտագործվի կանանց կողմից ղեկավարվող բիզնեսների ֆինանսավորման նպատակով՝ ամրապնդելով կանանց համար ֆորմալ ֆինանսավորման աղբյուրների հասանելիությունը և ձեռներեցության զարգացումը: Գործարքը համապատասխանում է այն չափանիշներին, որոնք սահմանել է2X Challenge-ը՝ զարգացման ֆինանսական հաստատությունների միջազգային նախաձեռնությունը գենդերային առումով զգայուն ներդրումների ոլորտում:
Մնացած 10 միլիոն եվրոն կուղղվի Evocabank-ի վերականգնվող էներգետիկայի պորտֆելի զարգացմանը՝ նպաստելով Հայաստանի մաքուր էներգիայի ստեղծման նախագծերի իրագործմանը: Ընդհանուր առմամբ, կապահովվի մոտ17,000 աշխատատեղև աջակցություն կստանա ավելի քան300 միկրո, փոքր և միջին ձեռնարկություն:
Այս համաձայնագիրը արտացոլում է երկու գործընկերների համատեղ հանձնառությունը. Evocabank-ը՝ որպես Հայաստանի ամենաառաջադեմ ֆինանսական հաստատություններից մեկը, և Proparco-AFD-ն՝ որպես երկրի մասնավոր հատվածի զարգացմանն աջակցող գործընկեր, միավորում են ուժերը՝նպաստելու կին ձեռներեցների և մաքուր էներգիայի հասանելիություն փնտրող համայնքների ֆինանսավորմանը։
Ստորագրման արարողությունն անցկացվել է EPC 2026 Summit-ի (European Political Community) շրջանակում՝ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի ներկայությամբ:
Evocabank-ի Վարչության նախագահ Կարեն Եղիազարյանը նշել է.«Այս համաձայնագիրը նշանակալի նվաճում է Evocabank-ի համար և կարևոր քայլ՝ դեպի Հայաստանի երկարաժամկետ տնտեսական զարգացումը։ Proparco-AFD-ի հետ նոր գործընկերությունն արտացոլում է մեր շարունակական հանձնառությունը՝ մեծացնելու Բանկի ազդեցությունը՝ համաշխարհային փորձը համատեղելով տեղի առանձնահատկությունների հետ։ Տարիների ընթացքում Evocabank-ը աջակցել է կանանց կողմից ղեկավարվող բիզնեսներին՝ ընդլայնելով ֆինանսավորման հասանելիությունը և խթանելով ձեռներեցությունը, ուստի համաձայնագիրը հանձնառության ամրապնդման ևս մեկ դրսևորում է։ Մենք հավատարիմ ենք մեր առաքելությանը՝ ստեղծելու իրական արժեք մեր հաճախորդների համար՝ առաջարկելով նորարարական ֆինանսական լուծումներ և օգնելով ձևավորել ավելի կայուն ապագա»։
Proparco-ն, որպես Ֆրանսիական զարգացման գործակալության (AFD) դուստր ձեռնարկություն, գործում է Ֆրանսիայի միջազգային զարգացման և համերաշխության ծրագրի շրջանակում: Այն իր գործունեութունն է ծավալում Աֆրիկայի, Ասիայի, Լատինական Ամերիկայի, Եվրասիայի և Մերձավոր Արևելքի ավելի քան 115 երկրներում:
Կենտրոնանալով կայուն զարգացման ոլորտում նորարարությունների աջակցման վրա և համագործակցելով ապագայի մասնավոր հատվածը ձևավորող նորարարների հետ՝ Proparco-ն նպաստում է բազմաթիվ աշխատատեղերի ստեղծմանը, անհրաժեշտ ապրանքների և ծառայությունների մատակարարմանը, ինչպես նաև կլիմայի փոփոխության դեմ պայքարին։
Proparco-ն ակտիվորեն մասնակցում է Ֆրանսիայի միջազգային գործընկերությունների ամրապնդմանը և կայուն ներդրումային քաղաքականության իրականացմանը։