
ՀՀ-ն դեռ պահում է Ռուսաստանի հետ ամուր կապերը, բայց նպատակը դիվերսիֆիկացնելն է այդ շուկաները, ուղիները, կապերը, հայտարարել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը «Երևանյան երկխոսություն» միջազգային համաժողովում:
«Տասնամյակներ, եթե ոչ դարեր շարունակ, մենք միշտ մտածել ենք, որ այս թշնամական իրավիճակում մեզ պետք է ուժեղ մեծ եղբայր, ընկեր, ով կարող է մեզ պաշտպանել»,-ասել է նա, հայտնում է Panorama.am-ը:
Նա նշել է, որ այդ տեսակետն այժմ փոխվել է:
«Երբ ժականակը եկավ, և մենք իսկապես մեծ ընկերոջ պաշտպանության կարիքն ունեքին, այդ օգնությունը չհասավ տեղ և մեծապես փոխեց արտաքին քաղաքականության մեր տեսակետը քաղաքացիների շրջանում, չեմ խոսում քաղաքական կառույցների, քաղաքական էլիտայի շրջանում։
Հիմա, կարծեք, ինչ-որ ձևով հաջողել ենք և ուզում ենք այս ուղղությամբ ընթանալ։ Ինչ-որ կերպ կարողացել ենք քաղաքական, տնտեսական, էներգետիկ առումով մեր կախվածությունը նվազեցնել, մեր փոխկապակցվածությունը մեկ կենտրոնից կարողացել ենք ինչ-որ կերպ նվազեցնել ու դիվերսիֆիկացնել մեր ընկերների թիվը»,-ասել է նախարարը:
Միրզոյանը հայտարարել է, որ Հայաստանը ռազմավարական գործընկերություն է հաստատել Եվրամիության, Չինաստանի, Ղազախստանի հետ, շատ սերտ հարաբերություններ են հաստատվել Հնդկաստանի հետ: