6 մայիսի 2026 - 18:16 AMT
ՍԱՏՄ-ն ոչնչացրել է NAN մանկական սննդի որոշ խմբաքանակ

Ոչնչացվել է «Nestle» ընկերության «NAN» ապրանքանիշի մանկական սննդի որոշ խմբաքանակ, հայտնում է ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը։

«Nestlé» ընկերությունը 2026 թվականի հունվարի 9-ին համաշխարհային մակարդակով հետ է կանչել որոշ մանկական կաթնախառնուրդներ՝ կապված ցերևիլիդ տոքսինով հնարավոր աղտոտման ռիսկի հետ։

ՍԱՏՄ-ն «Nestle» ընկերության NAN ապրանքանիշի մանկական սննդի ևս մեկ խմբաքանակ էր ոչնչացրել ապրիլի 20-ին: