25 հունիսի 2009 - 14:47 AMT
Հայկական բանտերից համաներմամբ արդեն ազատ է արձակվել 200 կալանավոր
Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի հունիսի 19-ի «Համաներում հայտարարելու մասին» որոշման համաձայն Արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկներից ս.թ. հունիսի 24-ի դրությամբ ազատ են արձակվել թվով 200 դատապարտյալ: Որոշման 7-րդ կետի համաձայն կրճատվել է 5 դատապարտյալի պատժի չկրած մասը: Այդ մասին նշվում է ՀՀ Արդարադատության նախարարության մամլո հաղորդագրության մեջ: