21 մայիսի 2002 - 23:31 AMT
ԼՂՀ-ՈՒՄ ՊԱՏՐԱՍՏՎՈՒՄ ԵՆ ՆԱԽԱԳԱՀԱԿԱՆ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ
Լեռնային Ղարաբաղում շարունակվում է նախապատրաստումը հերթական նախագահական ընտրություններին, որոնք նախատեսված են անցկացնել օգոստոսի 11-ին: Կենտրոնական ընտրական հանձնաժողովը իր վերջին նիստում քննարկել է հարցեր, որոնք առնչվում են ԿԸՀ անդամների միջեւ պարտականությունների բաշխմանը, ընտրությունների նախապատրաստման եւ անցկացման ծախսերին, ընտրական փաստաթղթերի եւ վկայականների ձեւին: Քննարկված բոլոր հարցերի վերաբերյալ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի անդամներն ընդունել են կոնկրետ որոշումներ` հանձնարարելով շրջանային ընտրական հանձնաժողովներին անցկացնել անհրաժեշտ նախապատրաստական աշխատանք: Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը "PanARMENIAN.Net"-ի վրա պարտադիր է: