14 մայիսի 2026 - 10:19 AMT
Վաշինգտոնը ողջունել է ՀՀ և Թուրքիայի միջև առևտրային սահմանափակումների վերացումը

Վաշինգտոնը ողջունում է ՀՀ և Թուրքիայի միջև առևտրային սահմանափակումների վերացումը, հայտնում է ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունը:

«ԱՄՆ-ն ողջունում է Հայաստանի և Թուրքիայի միջև երկկողմ առևտրի սահմանափակումները հանելու մասին հայտարարությունը։ Այս քայլը ցույց է տալիս երկու երկրների՝ տնտեսական կապերն ընդլայնելու և Հարավկովկասյան տարածաշրջանում տևական խաղաղության ու բարեկեցության խթանելու հանձնառությունը։

Համագործակցությունն ամրապնդելու ուղղությամբ Հայաստանի ու Թուրքիայի շարունակական ջանքերը՝ ի շահ տարածաշրջանի ժողովուրդների բարօրության, արժանի են գովեստի»,-ասվում է հաղորդագրության մեջ:

Թուրքիան վերացրել է ՀՀ-ի հետ երկկողմ առևտուր իրականացնելու արգելքները։ ՀՀ ԱԳՆ-ն ողջունել է Թուրքիայի կողմից ՀՀ-ի հետ երկկողմ առևտուր իրականացնելու արգելքների վերացումը: Այսուհետ հնարավոր կլինի Հայաստանից որևէ երրորդ երկիր, այնտեղից էլ Թուրքիա ուղարկվող կամ նույն երթուղով Թուրքիայից դեպի Հայաստան եկող ապրանքների վերջնական նպատակակետը կամ ելակետը նշել որպես «Հայաստան/Թուրքիա»։