
2025-ին ՀՀ քաղաքացիություն է ստացել 25,670 օտարերկրացի: Վիճակագրական կոմիտեն տվյալներ է հրապարակել:
ՀՀ քաղաքացիություն ստացածների թվում գերակշռում են Ռուսաստանի քաղաքացիները՝ 7377 մարդ կամ 28․7 տոկոս։ ՌԴ-ին հաջորդում է Վրաստանը՝ 1731 մարդ կամ 6․7 տոկոս, իսկ երրորդ տեղում է Իրանը՝ 648 մարդ կամ 2․5 տոկոս, հայտնում է Sputnik Արմենիան:
Ցանկում ընդգրկվել է նաև ևս 10 պետություն, որոնց թվում են Սիրիան, Ուկրաինան և Թուրքիան։