
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն օրենքով սահմանված կարգով վարորդական իրավունքից զրկված վարորդների խնդրին լուծում է առաջարկել։
Նա Հանրապետության հրապարակում հավաքված վարորդներին տեղեկացրել է, որ զրկվելուց հետո մեկ տարի հնարավորություն չեն ունենալու մեքենա վարել։ Այն վարորդներին, որոնց մեկ տարին լրացել է, վարորդական իրավունքը կվերականգնվի առանց քննության, բայց ոչ թե 13 բալով, այլ՝ 6-ով, հայտնում է Factor.am-ը:
«Եթե այդ մեկ տարվա ընթացքում չի զրկվում իրավունքից, վերադառնում է 13 բալի։ Եթե սրանից հետո կրկին բալերը զրոյանում են, ապա այլևս առանց քննության հնարավոր չի լինելու իրավունքը վերականգնել»,- ասել է Փաշինյանը:
Նա նշել է, որ դեռ պետք է այս առաջարկը հանրային քննարկման դրվի։
«Խմել չկա»,- ելույթը եզրափակել է Փաշինյանը։
Մայիսի 8-ին մեկնարկած նախընտրական քարոզարշավը կշարունակվի մինչև հունիսի 5-ը։ Հունիսի 6-ը կլինի լռության օր, իսկ հունիսի 7-ին կանցկացվեն ընտրությունները։