
Ժողովուրդն ուզում է իր մասին մտածող լինի, իր մատից փուշ հանող լինի, հայտարարել է ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանն Արագածավանում բնակիչների հետ հանդիպմանն:
«Մենք գիտենք՝ ինչ է պետք մեր ժողովրդին»,-ասել է նա, հայտնում է Panorama.am-ը:
Նա նշել է, որ ժողովուրդն արդեն հոգնել է մեկը մյուսի հասցեին մեղադրանքներ և վիրավորանքներ լսելուց։
«Ժողովուրդն ուզում է իր մասին մտածող լինի, իր մատից փուշ հանող լինի»,-ասել է նա:
Գագիկ Ծառուկյանի խոսքով՝ Նիկոլ Փաշինյանի կողմից 8 տարվա ընթացքում տրված խոստումներից ոչ մեկը չի իրականացել։ Նա նշել է, որ ինքն էլ իր բաժին պատասխանատվությունն ունի։
«Գնացել էի հրապարակ, հավատացել էի գեղեցիկ խոսքերին։ Ժողովրդին հարցրեցի՝ ո՞ւմ եք ուզում վարչապետ։ Գոռացին Նիկոլ Փաշինյան։ Բայց նա չի կարողանում իր ասածներն անի»,-ասել է նա:
Նա հավելել է, որ իր քաղաքական ուժն ունի փորձառու թիմ և մշակված ծրագիր։
«Էլի ես ձեր Ծառուկյանն եմ, բայց որոշողը դուք եք»,- ընդգծել է նա:
Մայիսի 8-ին մեկնարկած նախընտրական քարոզարշավը կշարունակվի մինչև հունիսի 5-ը։ Հունիսի 6-ը կլինի լռության օր, իսկ հունիսի 7-ին կանցկացվեն ընտրությունները։