18 մայիսի 2026 - 16:38 AMT
Ծառուկյանը` Փաշինյանին․ Ես էլի իմ կլասը չեմ գցի, վիրավորում է, որովհետև ասելիք չունի

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը «վիրավորում է, որովհետև ասելիք չունի», հայտարարել է ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը նախընտրական քարոզարշավի ընթացքում՝ պատասխանելով Փաշինյանի սպառնալիքների մասին հարցին։

«Ինքը հիմնականում վիրավորում է, որովհետև ասելիք չունի, ծրագիր չունի, ժողովրդին էլ առաջին օրվանից խաբել է։ Ինձ էլ է խաբել: Ես էլի իմ կլասը չեմ գցի ու իմ բարձունքից չեմ իջնի»,- ասել է Ծառուկյանը, հայտնում է Aysor.am-ը:

Ավելի վաղ Նիկոլ Փաշինյանը բանավիճել էր իրեն մոտեցած կնոջ հետ և հայտարարել․ «Դուք ովքե՞ր եք։ Եթե դուք Ռոբն եք, մենք ձեզ կզացնելու ենք։ Ռոբին էլ ենք կզացնելու, կալուգացուն էլ ենք կզացնելու, Գագոյին էլ ենք կզացնելու, Սերժին էլ ենք կզացնելու»։ Վարչապետը նաև ասել էր, որ «սատկացնելու է» իր թվարկած անձանց։