
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը «հենց նեղն է ընկնում, ինքն իր դեմ ահաբեկչության, սպանության փորձի բեմադրություն է կազմակերպում», հայտարարել է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը՝ ֆեյսբուքյան ուղիղ եթերում անդրադառնալով համացանցում տարածված տեսանյութին, որին հղում անելով՝ Նիկոլ Փաշինյանը սպառնալիքներ է հնչեցրել և մեղադրել ընդդիմությանը դրա կազմակերպման մեջ։
«Այս մարդու մոտ բան չի փոխվել, վաղուց վառված ձեռագիր է. հենց նեղն է ընկնում, ինքն իր դեմ ահաբեկչության, սպանության փորձի բեմադրության է կազմակերպում։ Վստահաբար, ինքն է պատրաստել»,- ասել է նա։
Ըստ Սաղաթելյանի՝ այս ամենը արվում է հասարակության մեջ վախ սերմանելու և դրանով ընդդիմության նկատմամբ ապօրինի գործողությունները, ձերբակալություններն արդարացնելու նպատակով։
«Լսի՚ր Նիկոլ, դու մեր ազգին պետք ես ողջ և առողջ, մենք ամեն ինչ անելու ենք քո անվտանգությունն ապահովելու համար, որովհետև կենդանի ես պետք, որպեսզի դատարաններում պատմես՝ ինչու հանձեցիր Արցախը, մոտ 5000 մարդու պահվան պատճառ դարձար, ովքեր են եղել քո մեղսակիցները։ Վերջացրու այդ ներկայացումդ, այս ճանապարհով հաջողության չես հասնի, իզուր նոր բեմադրություններ մի սարքիր:
Ինչ վերաբերում է դիմակներով թաքնված, թռած... չես հասկանում, որ արդեն քեզ Հայաստանի ամեն մի ծառի, թփի տակ բռնում են ու քո ճակատին ասում են՝ դու ով ես՝ դու հայրենքի դավաճան ես, հող հանձնող ես, ուզում ես ընտրվես, որ հայրենիքից նոր տարածքներ հանձնես»,- ասել է Սաղաթելյանը։
ՔԿ-ն հայտնել է, որ ՀՀ վարչապետի նկատմամբ՝ նրա պետական և քաղաքական գործունեության հետ կապված, քաղաքական հայացքներով պայմանավորված, տարածել են սպանություն իրականացնելու իրական վտանգ պարունակող սպառնալիքի տեսանյութ, որի առնչությամբ քրվարույթ է հարուցվել մի խումբ անձանց դեմ: