18 մայիսի 2026 - 18:17 AMT
Սևանա լճի մակարդակը բարձրացել է 5 սմ-ով

Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը հրապարակել է Սևանա լճի հիդրոլոգիական տվյալները՝ 2026 թվականի մայիսի 11-17-ն ընկած ժամանակահատվածի համար։

Ըստ ներկայացված տվյալների՝ նշված ժամանակահատվածում Սևանա լճի մակարդակը բարձրացել է 5 սմ-ով և մայիսի 17-ի դրությամբ կազմել 1900.48 մետր։

Lճի մակարդակն անցած տարվա նույն օրվա ցուցանիշից ցածր է 20 սմ-ով, իսկ 2026 թվականի հունվարի 1-ի մակարդակից բարձր է 26 սմ-ով։

Արփա-Սևան ջրատարով 2026 թվականի մայիսի 11-17-ն ընկած ժամանակահատվածում տեղափոխվել է 11.980 մլն խմ ջուր, իսկ 2026 թվականի հունվարի 1-ից մինչև մայիսի 17-ը ներառյալ՝ 67.581 մլն խմ։