18 մայիսի 2026 - 18:42 AMT
Ընտրողների ռեգիստրում ընդգրկված է 2,483,520 ընտրող

Միգրացիայի և քաղաքացիության ծառայությունը տեղեկություն է հրապարակել 2026 թվականի Ազգային ժողովի ընտրությունների վերաբերյալ՝ ներկայացնելով ընտրողների ռեգիստրում ընդգրկված քաղաքացիների թիվը։

Ընտրողների ռեգիստրում ընդգրկված է 2,483,520 ընտրող:

«ՀՀ ընտրական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 8-րդ հոդվածի 7-րդ մասով նախատեսվում է, որ Ազգային ժողովի ընտրություններից առաջ 30-րդ, 20-րդ և 10-րդ օրերին լիազորված պետական մարմինը հրապարակում է ընտրողների ռեգիստրում ընդգրկված ընտրողների ընդհանուր թիվը՝ առանձին նշելով նաև ըստ գտնվելու վայրի ընտրողների, նախընտրած վայրի ընտրողների և հաշվառում չունեցող ընտրողների տվյալները։

2026 թվականի հունիսի 7-ին նախատեսված Ազգային ժողովի ընտրություններից առաջ 20-րդ օրվա դրությամբ Հայաստանի Հանրապետության ընտրողների ռեգիստրում ընդգրկված ընտրողների ընդհանուր թիվը կազմել է 2 միլիոն 483 հազար 520։

Այդ թվից ըստ գտնվելու վայրի ընտրական տեղամասերում ընդգրկված ընտրողների թիվը կազմել է 2 հազար 925, իսկ հաշվառում չունեցող ընտրողների թիվը՝ 69»,-ասվում է հաղորդագրության մեջ:

Մայիսի 8-ին մեկնարկած նախընտրական քարոզարշավը կշարունակվի մինչև հունիսի 5-ը։ Հունիսի 6-ը կլինի լռության օր, իսկ հունիսի 7-ին կանցկացվեն ընտրությունները։