
ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը և Լիտվայի արտաքին գործերի նախարար Կեստուտիս Բուդրիսը քննարկել են Հայաստան–ԵՄ համագործակցության օրակարգը: Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է Գրիգորյանը:
Կողմերն անդրադարձել են նաև ՀՀ–ԵՄ վիզաների ազատականացման շուրջ ընթացող երկխոսությանը՝ գոհունակությամբ ընդգծելով Եվրոպական հանձնաժողովի կողմից Հայաստանին փոխանցված Վիզաների ազատականացման գործողությունների ծրագրի (ԳԾ) իրականացման առաջընթացի առաջին զեկույցը, որում բարձր է գնահատվել ՀՀ իշխանությունների հստակ քաղաքական հանձնառությունը՝ իրականացնելու ԵՄ-ի հետ վիզաների ազատականացմանն ուղղված անհրաժեշտ բարեփոխումները
«Ողջունել եմ պատվիրակության այցը Հայաստան և կարևորել երկու երկրների միջև հարաբերությունների բարձր մակարդակն ու քաղաքական ակտիվ երկխոսությունը։ Քննարկել ենք Հայաստան–Լիտվա երկկողմ հարաբերությունների ընդգրկուն օրակարգի մի շարք հարցեր և նախանշել հետագա համագործակցության ուղիները։ »,– նշված է Արմեն Գրիգորյանի գրառման մեջ։
Մայիսի 19-ին պաշտոնական այցով Հայաստան է ժամանել Լիտվայի արտաքին գործերի նախարար Կեստուտիս Բուդրիսը։