
ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովը առաջին ընթերցմամբ քննարկել և դրական եզրակացություն է տվել «Խաղային գործունեության կարգավորման մասին» օրենքում փոփոխությունների և լրացումների նախագծին՝ կից օրենսդրական փաթեթով։
ՊԵԿ նախագահի տեղակալ Ռաֆայել Գևորգյանի խոսքով՝ նախաձեռնության ընդունումը միտված է առցանց միջավայրում ապօրինի խաղատների գործունեության սահմանափակմանը, կարգավորման բացերի վերացմանը և խաղային ոլորտում պետական վերահսկողության արդյունավետության բարձրացմանը:
Այս նպատակով առաջարկվում է մի շարք կարգավորումներ ամրագրել ոլորտային օրենքներում:
Փաթեթը նախատեսվում է քննարկել ԱԺ առաջիկա հերթական նիստերի ընթացքում:
«ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովը մայիսի 19-ի հերթական նիստում առաջին ընթերցմամբ քննարկել է ««Խաղային գործունեության կարգավորման մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը՝ կից օրենսդրական փաթեթով: