
Վատիկան կատարած պաշտոնական այցի ավարտին Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Առաջինը Սուրբ Պետրոսի հրապարակում Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսության հոգևոր հայրերի հետ կատարել է «Կիլիկիա» օրհներգը և հայրապետական մաղթերգը, որտեղ հիշատակվել են Արամ Ա. կաթողիկոսի և Լեոն XIV պապին անունները:
Մինչ այդ նա հրապարակում Հռոմի պապ Լեոն XIV պապի հետ մասնակցել է ժողովրդի հետ ամենշաբաթյա հանդիպմանը, հայտնում է Կիլիկիո կաթողիկոսությունը։
Հռոմի Պապն իր խոսքում ասել է. «Այս եղբայրական այցը կարևոր առիթ է ամրապնդելու համար կապերը, որոնք արդեն գոյություն ունեն մինչև մոտենանք մեր եկեղեցիների լիակատար միությանը»։
Այնուհետև ժողովրդի ներկայությամբ Հռոմի պապն ու Արամ Առաջինը ողջագուրվել են և փոխադարձ բարեմաղթանքներ հղելով միմյանց՝ հրաժեշտ տվել։
Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Առաջինը Վատիկանում Հռոմի պապ Լեոն XIV հետ հանդիպմանը խոսել է հայ գերիների մասին, շեշտել արցախահայության վերադարձի իրավունքը՝ միջազգային երաշխավորության պայմաններում: Նա անդրադարձել է նաև հայկական եկեղեցիների և պատմական կոթողների պահպանության հարցին՝ ընդգծելով, որ այն պետք է իրականացվի միջազգային օրենքներին համապատասխան։