21 մայիսի 2002 - 23:29 AMT
ՎԱՐՉԱՊԵՏ ԷՋԵՒԻԹԻ ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆԸ ԿԱՐՈՂ Է ԲԵՐԵԼ ԹՈՒՐՔԻԱՅԻՆ ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ ՆՈՐ ՃԳՆԱԺԱՄԻ ԵՎ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԱՂԵՏԻ
Կտրուկ վատթարացել է Թուրքիայի վարչապետ Բյուլենթ Էջեւիթի առողջական վիճակը: Երեկ 76-ամյա քաղաքական գործիչը տեղափոխվել է հիվանդանոց: Տեղեկացվում է, որ նախօրեին նա անհաջող ընկել է եւ կոտրել ողերը: Բացի այդ, նա ունի ձախ ոտքի անոթների խնդիր: Համաձայն պաշտոնական տեսակետի, Էջեւիթը ի վիճակի է համակարգել կառավարության աշխատանքը հիվանդանոցից եւ նրա կյանքին ոչինչ չի սպառնում: Սակայն, ընդդիմադիր մամուլում հաճախակի են հայտնվում հրապարակումներ` վաղաժամկետ ընտրությունների անխուսափելիության մասին: Վարչապետի հիվանդությունն արդեն իր ազդեցությունն ունեցել է տնտեսության վրա: Միայն երեկվա ընթացքում խոշորագույն թուրքական ընկերությունների արժեթղթերն ընկել են միջինում 5.5 տոկոսով, լիրան էժանացել է 3.5 տոկոսով: Ֆոնդային շուկան սկսել էր տենդել դեռ այն ժամանակ, երբ հայտնվեցին կառավարության ղեկավարի հիվանդության մասին առաջին տեղեկությունները: Վարչապետի հեռացումով երկրում կարող է սկսվել իշխանության հերթական ճգնաժամը, քանզի ժամանակին հատկապես Էջեւիթի անձի շուրջ բավականին դժվարությամբ հնարավոր եղավ միավորել այժմյան իշխող դաշինք կազմող կուսակցությունները: Մեկնաբանները գտնում են, որ վաղաժամկետ ընտրությունները Թուրքիայի համար կարող են աղետալի հետեւանքներ ունենալ: Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը "PanARMENIAN.Net"-ի վրա պարտադիր է: