25 մայիսի 2026 - 17:47 AMT
ԿԲ նախագահ. Գնաճը նախընտրական քարոզարշավի դոմինանտ խնդիր չի դարձել

ՀՀ–ում գնաճը նախընտրական քարոզարշավի ժամանակ դոմինանտ խնդիր չի դարձել, հայտարարել է Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը` նշելով, որ այդ մասին են վկայում տարբեր աղբյուրներից ստացած տեղեկությունները։

«Բնակչության մոտ չկա այն մտավախությունը, որ ԿԲ–ի իրականացրած քաղաքականությունը պատշաճ չէ, ու մենք գնաճ ենք ունենալու։ Օրինակ շատ երկրներում Թուրքիա, ԱՄՆ, զարգացած, ոչ զարգացած, զարգացող և այլ պետություններում, նախընտրական քարոզարշավի ժամանակ գնաճը լինում է համար մեկ դոմինանտ խնդիրը ընդհանուր քաղաքական բանավեճի մեջ»,– ընդգծել է նա, հայտնում է Sputnik Արմենիան:

Գալստյանի հավաստմամբ՝ վերջին տարիներին իրենց վարած կառավարման քաղաքականության շնորհիվ Հայաստանում գնաճի խնդիրը վերահսկվել է, սակայն նա չի բացառել, որ ապագայում հնարավոր են նաև ցավալի ցնցումներ։

2026-ի անցած ամիսների ընթացքում գնաճը շարունակել է արագանալ և ապրիլին հասել է 5․3 տոկոսի։