26 մայիսի 2026 - 12:51 AMT
Բաքվում մեկնարկում է Արցախի նախկին ղեկավարների և մյուս գերիների գործով բողոքի քննությունը

Մայիսի 26-ին Բաքվում մեկնարկում է հայ գերիների շինծու գործերով բողոքի քննությունը: Վերաքննիչ բողոքի հիման վրա վարույթ է ընդունվել Արցախի նախկին նախագահներ Արայիկ Հարությունյանի, Արկադի Ղուկասյանի, Բակո Սահակյանի, Արցախի ԱԺ նախագահ Դավիթ Իշխանյանի, ԱԳ նախարար Դավիթ Բաբայանի, ՊԲ նախկին հրամանատար Լևոն Մնացականյանի և մյուսների վերաբերյալ դատավճռի գործը։

Գործը քննվելու է Բաքվի վերաքննիչ դատարանում՝ դատավոր Էլմար Ռահիմովի նախագահությամբ, հայտնում է APA-ն:

Բաքվի ռազմական դատարանի որոշմամբ Արայիկ Հարությունյանը, Լևոն Մնացականյանը, Դավիթ Մանուկյանը, Դավիթ Իշխանյանը և Դավիթ Բաբայանը դատապարտվել են ցմահ ազատազրկման։

Արկադի Ղուկասյանը և Բակո Սահակյանը դատապարտվել են 20 տարվա ազատազրկման, Մադաթ Բաբայանը և Մելիքսեթ Փաշայանը ստացել են 19 տարվա ազատազրկում, Գարիկ Մարտիրոսյանը՝ 18 տարի, Դավիթ Ալավերդյանը և Լևոն Բալայանը՝ 16 տարի, իսկ Վասիլի Բեգլարյանը, Գուրգեն Ստեփանյանը և Էրիկ Ղազարյանը՝ 15 տարվա ազատազրկում։