26 մայիսի 2026 - 18:41 AMT
Զախարովա. ՌԴ-ն տրամադրված է փոխադարձ հարգանքի ՀՀ հետ հարաբերություններում

Ռուսաստանը տրամադրված է Հայաստանի հետ հարաբերություններում առաջացող հարցերը լուծել փոխադարձ հարգանքի հիման վրա, հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, հայտնում է ՌԻԱ Նովոստին:

«Մենք նպատակաուղղված ենք տնտեսական, հումանիտար զարգացմանը, ինչպես նաև փոխադարձ հարգանքի հիմքով այս տարածաշրջանում անվտանգային մարտահրավերների հետ կապված հարցերի լուծմանը»,- լրագրողների հետ զրույցում ասել է Զախարովան։

ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևն ասել է, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՌԴ հետ «հարաբերությունները խզելու ուղին է բռնել»: Միրզոյանն ասել է, որ Հայաստանը չի ձգտում խզել հարաբերությունները Ռուսաստանի հետ:

ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղար Սերգեյ Շոյգուն ասել է, որ Հայաստանի ղեկավարությունը պաշտպանություն է փնտրում անմիջապես «սպառնալիքի աղբյուրից»: