27 մայիսի 2026 - 15:22 AMT
Պեսկով. Պուտին-Փաշինյան շփում դեռ չի նախատեսվում

Մոտ ապագայում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի միջև շփում նախատեսված չէ, ասել է Պուտինի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

«Ոչ, քանի որ նման շփում վերջերս է եղել, ուստի նման ծրագրեր չկան»,-ասել է նա Աստանա մեկնելուց առաջ, որտեղ անցկացվելու է ԵԱՏՄ գագաթնաժողովը, գրում է Interfax.ru-ն:

Հայաստանի կառավարության ղեկավարը Ռուսաստանի նախագահի հետ հանդիպել էր ապրիլի 1-ին։

Փաշինյանը չի մեկնելու Աստանա՝ մասնակցելու ԵԱՏՄ գագաթնաժողովին։

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպմանը հայտարարել է, որ Հայաստանի միաժամանակյա մասնակցությունը ԵԱՏՄ-ի և Եվրոպական միության մաքսային համակարգերին անհնար է տնտեսական պատճառներով։

«Երբևէ, գուցե տարիներ անց, մենք՝ ԵՎրԱզԷՍ-ը և Եվրամիությունը, հույս ունեմ, որ այդպես էլ կլինի ի վերջո, ապրում ենք նույն մայրցամաքում, կկարողանանք կարգավորել (վիճելի հարցերը - խմբ.)։ Բայց երբ դեռ ուկրաինական ճգնաժամից առաջ մենք փորձում էինք եվրոպացիների հետ պայմանավորվել համատեղ աշխատելու մասին, ոչինչ չստացվեց։ Նրանք գրեթե յուրաքանչյուր հարցում, ինչպես ինձ այն ժամանակ թվում էր, նույնիսկ մանր հարցերում, շատ կոշտ դիրք են զբաղեցնում», -ասել է Պուտինը։