
ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովն անդրադարձել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությանը, որ Հայաստանը «նախատեսում է հարստանալ»։
«Եթե Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը կարծում է, որ Հայաստանը ծրագրում է «հարստանալ», ապա թող դա ապահովի»,- հայտարարել է Լավրովը` հավելելով, որ չի կարող մեկնաբանել ՀՀ ղեկավարի արտահայտությունները, հայտնում է ՌԲԿ-ն:
Ավելի վաղ Գառնիում անցկացված նախընտրական ակցիայի ընթացքում Նիկոլ Փաշինյանը նշել էր, որ Հայաստանը չի վախենում հումքի գների հնարավոր աճից Ռուսաստանի հետ հարաբերությունների վատթարացման դեպքում, քանի որ հանրապետությունը մտադիր է հարստանալ։
ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան մինչ այդ հայտարարել էր, որ Ռուսաստանը նախազգուշացրել է Հայաստանին գազի, նավթամթերքների և ադամանդների մատակարարման համաձայնագրերի հնարավոր դադարեցման մասին, եթե Երևանը անդամակցի Եվրամիությանը։