
Հայաստանը հետևողականորեն հեռացնում է «Մեծ Հայրենական պատերազմ» բառակապակցությունն ԱՊՀ փաստաթղթերի նախագծերից, հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:
Նա հավելել է, որ Հայաստանը դա անում է համակարգված կերպով՝ նշելով, որ դա այն «արևմտյան նարատիվին է» հետ, որի մասին, նրա խոսքով, խոսում են հայկական իշխանությունները, գրում է ՌԻԱ Նովոստին:
«Հայաստանի ժողովուրդը տեղյա՞կ է իր ղեկավարության այս քաղաքականությունից, որը փաստաթղթերից՝ ընդհանուր և ժամանակակից, ջնջում, վերացնում և ամեն կերպ հեռացնում է «Մեծ Հայրենական պատերազմ» բառակապակցությունը», - ասել է Զախարովան։
Զախարովան նաև նշել է, որ Հայաստանի իշխանությունները «անգործություն են դրսևորում պատերազմի հերոսներին նվիրված հուշարձանների ապամոնտաժման ծրագրերի հարցում»:
«Սա, հավանաբար, հենց այն եվրոպական նարատիվներն են, որոնց մասին նրանք խոսում են», - հավելել է նա։
ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան մինչ այդ հայտարարել էր, որ Ռուսաստանը նախազգուշացրել է Հայաստանին գազի, նավթամթերքների և ադամանդների մատակարարման համաձայնագրերի հնարավոր դադարեցման մասին, եթե Երևանը անդամակցի Եվրամիությանը։