29 մայիսի 2026 - 13:01 AMT
ՀՀ-ն հունիսին ռուսաստանցիների նախընտրած ուղղություններից է

Հունիսին Հայաստանը ռուսաստանցի զբոսաշրջիկների շրջանում ամենապահանջված արտասահմանյան ուղղությունների թվում է հայտնվել։ Այդ մասին հայտնել 1 էքսկուրսիաների և հեղինակային տուրերի առցանց ամրագրման «Թրիփստեր» ծառայությունում։

Ընկերության ներկայացրած տվյալների համաձայն՝ Հայաստանը Բելառուսի, Վրաստանի, Թուրքիայի և Ղազախստանի հետ միասին ընդգրկվել է ճանապարհորդությունների համար ամենապահանջված արտասահմանյան ուղղությունների հնգյակում, գրում է Sputnik Արմենիան:

Մասնագետների գնահատմամբ՝ ռուսաստանցիների հետաքրքրությունը հունիսյան արտասահմանյան ուղևորությունների նկատմամբ շարունակում է բարձր մնալ։