26 հունիսի 2009 - 17:12 AMT
«Նորվիկ Կրեդիտ». Ճգնաժամը թելադրում է աշխատանքում լինել ունիվերսալ
Ֆինանսական եւ տնտեսական ճգնաժամը դրական ազդեցություն ունեցավ աշխատաշուկայի վրա: Ինչպես երեւում է «Նորվիկ» ՈՒՎԿ-ի կատարած ուսումնասիրությունից, առաջարկվող թափուր աշխատատեղերի կրճատումները թույլ կտան գործատուներին վերջապես ունենալ ավելի պատասխանատու աշխատողներ: Այնուամենայնիվ, ոչ մեկ չի վախեցնում աշխատանք փնտրողներին դժվարություններով կամ սպառնում տնտեսական պատժամիջոցնորով, օրինակ, աշխատավարձի իջեցումով: Աշխատողները հենց իրենք են սկսում ավելի պատասխանատու վերաբերվել իրենց աշխատանքին: Բացի այդ, փոխվել են նաեւ թեկնածուների հանդեպ դրվող պահանջները:
Մասնավորապես, իրենցից պահանջում են լինել ավելի ունիվերսալ աշխատանքում, քանի որ կազմակերպությունները պարզապես չեն կարող իրենց թույլ տալ ունենալ նեղ մասնագիտացումով աշխատողներ: Ունիվերսալ լինելու պահանջը անդրադարձել է նաեւ այն պահանջների վրա, որոնք գործատուները ներկայացնում են աշխատողների տարիքի հանդեպ: Նախկինում կադրային գործակալությունները փնտրում էին ավելի երիտասարդ աշխատողների, իսկ այժմ նույնիսկ 50 տարեկանից բարձր տարիքի մասնագետը կարող է գտնել աշխատանք այն դեպքում, եթե նրա աշխատանքային փորձը թույլ է տալիս լուծել մի քանի աշխատանքային խնդիրներ միաժամանակ:
Ինչ վերաբերում է նրանց, ում վրա անդրադարձան կրճատումները, նրանք էլ ունեն նոր հնարավորություններ աշխատել իրենց անձնական մասնագիտական որակների վրա: Այս փուլում կազմակերպությունները չեն կիրառում հաստիքների կրճատումները` կազմակերպության ծախսերը քչացնելու նպատակով, բայց իհարկե բոլորը հասկանում են, որ աշխատանքի վայրում անգործ կամ անպատասխանատու լինելու արդյունքում կարելի է զրկվել աշխատավարձի բարձրացումից, բոնուսներից եւ սոցփաթեթներից:
Բարեբախտաբար, մեր երկրում կիրառվող մեթոդները չեն առաջացնում վախ, որը միայն քչացնում է արդյունավետությունը, այլ ընդհակառակը, ստեղծված իրադրությունը բերում է աշխատողների աշխատունակության եւ պատասխանատվության կտրուկ բարձրացմանը, որը նախկինում նկատելի չէր եւ հանդիսանում էր բոլոր գործատուների հիմնական խնդիրներից մեկը: Ցավոք, առայժմ չեն նկատվում այնպիսի սոցիալ-հոգեբանական մեթոդներ, որոնք բարձրացնում են աշխատանքից բավարարվածության աստիճանը եւ որոնք անհրաժեշտ է ակտիվորեն կիրառել: Հոգեբաններն ասում են, որ մարդկանց միայն 13% է ունակ ինքնամոտիվացման, նրանց արդյունավետությունը միշտ կբարձրանա,իսկ մնացածի մոտ ընդհակառակը` գործում են արգելակման պրոցեսները: Եվ ի ուրախություն մեր գործատուներին, անձնակազմի էֆեկտիվության բարձրացման գործընթացը տեղի է ունենում ինքնուրույն, բայց կարելի է նաեւ նրան մի փոքր խթանել:
Մասնագետների եւ տարբեր գործատուների կարծիքներն աշխատողների տրամադրությունների ազդեցության մասին խոսում են «Նորվիկ» ՈՒՎԿ-ի կողմից անց կացրած ուսումնասիրությունների ճշտության մասին: Ուսումնասիրությունների արդյունքների համաձայն, նախորդ տարվա հոկտեմբերի դրությամբ արդյունավետության աճ են նկատել հարցվողների միայն 10%, այնինչ ամանորյան տոներից հետո նշված հարցին դրական էին պատասխանել արդեն 45%-ը:
«Նորվիկ» ՈՒՎԿ-ն ճանաչվել է Կենտրոնական Բանկի կողմից կազմակերպված «Լավագույն տեղեկատվական գրքույկ 2009» մրցույթի «Լավագույն բովանդակություն եւ բարձր հասանելիություն» կոչման հաղթող:
Հունիսի 5-ին Կենտրոնական Բանկն ամփոփեց Լավագույն տեղեկատվական գրքույկ 2009 մրցույթի արդյունքները: Մրցույթի նպատակն է խթանել ֆինանսական շուկայի թափանցիկությունը եւ ֆինանսական կազմակերպությունների կողմից հաճախորդներին մատչելի եւ լիարժեք տեղեկատվության տրամադրումը: Ինչպես հայտնեցին ԿԲ հասարակայնության հետ կապերի ծառայությունից, այս տարի գրքույկների գնահատման աշխատանքներին մասնակցել են ոչ միայն ԿԲ աշխատակիցները, այլ նաեւ սպառողների շահերը պաշտպանող հասարակական կազմակերպությունների, բանկերի, վարկային կազմակերպությունների, ապահովագրական ընկերությունների ասոցիացիաների եւ Առկա լրատվական գործակալության ներկայացուցիչները: Ինչպես նշեց Նորվիկ ՈՒՎԿ-ի գործադիր տնօրեն Տ. Բոստանջյանը, Նորվիկ ը հատուկ ուշադրություն է դարձնում հասարակությանը հասանելի լինելուն եւ սպառիչ տեղեկատվություն տրամադրելուն: Մենք ուրախ ենք, որ մրցույթի հանձնաժողովի անդամները բարձր գնահատեցին Նորվիկ վարկային կազմակերպության կողմից տեղեկատվության մատուցման որակը եւ բովանդակությունը, - նշեց Տ. Բոստանջյանը: Հավատարիմ մնալով իր սկզբունքներին` Նորվիկ ՈՒՎԿ-ն հոգում է իր հաճախորդների ժամանակի եւ հարմարավետության մասին: Հիշեցնենք, որ Նորվիկ ՈՒՎԿ-ն հիմնադրվել է 2006թ. հուլիսին` լատվա- իսլանդական Նորվիկ Բանկ բաժնետիրական ընկերության կողմից: Վերջին երկու տարիների ընթացքում Նորվիկ-ը շարունակում է զբաղեցնել առաջին տեղը վարկային կազմակերպությունների մեջ հայաստանյան շուկայում: