
Երևանը շարունակելու է աշխատանքը ռուսական կողմի հետ կառուցողական միջավայրում առկա խնդիրները կարգավորելու նպատակով, հայտարարել է ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը նախընտրական հեռուստաբանավեճի ժամանակ: Նա այդպես է պատասխանել այն հարցին, թե ինչ է ձեռնարկում Հայաստանը հայ–ռուսական հարաբերություններում հնարավոր ճգնաժամը կանխելու համար։
«Մենք կառուցողական և աշխատանքային մթնոլորտում աշխատում և աշխատելու ենք մեր ռուս գործընկերների հետ հարթելու և պարզաբանելու համար առաջացած բոլոր խնդիրները։ Հայաստանին և Ռուսաստանին նորմալ գործընկերային հարաբերություններ են սպասվում»,– ասել է նախարարը:
Մայիսի 29-ին Աստանայում կայացած Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստի ժամանակ ԵԱՏՄ անդամ 4 երկրների՝ Ռուսաստանի, Ղազախստանի, Բելառուսի և Ղրղզստանի նախագահները հայտարարություն են ընդունել Հայաստանի իրավիճակի վերաբերյալ։ Հայաստանին առաջարկվում է հնարավորինս սեղմ ժամկետներում հանրաքվե անցկացնել ԵԱՏՄ և Եվրամիության միջև ընտրություն կատարելու հարցով։
Ռուսաստանի տարբեր պաշտոնյաներ վերջին օրերին նաև հայտարարել են, որ եթե Հայաստանը շարունակի շարժվել դեպի Եվրամիություն, կարող է կորցնել Ռուսաստանից արտոնյալ պայմաններով գազ ձեռք բերելու հնարավորությունը։
Բացի այդ, Ռուսաստանը սահմանափակումներ է կիրառել հայկական արտադրանքի ներմուծման նկատմամբ։ Մասնավորապես, արգելվել է Հայաստանից «Ջերմուկ» հանքային ջրերի, ծաղիկների, ինչպես նաև որոշ ալկոհոլային խմիչքների ներմուծումը։ Սահմանափակումներ են կիրառվել նաև գյուղատնտեսական մի շարք ապրանքների, այդ թվում՝ լոլիկի, վարունգի և ելակի ներմուծման նկատմամբ։ ՌԴ-նհունիսի 2-իցսահմանափակում է ՀՀ-ից կեռասի, ծիրանի, դեղձի, սալորի, խաղողիև այլ կորիզավոր մրգերիներմուծումը, ինչպես նաև տարանցումը ԵԱՏՄ մյուս երկրներ: Հունիսի 3-ից ՌԴ-ն սահմանափակել էՀայաստանից ծագող և արտահանվող սմբուկի, կարտոֆիլի և չրերի ներմուծմաննկատմամբ։