
Ադրբեջանի հետ խաղաղության համաձայնագիրը Հայաստանը «հաշմանդամ» դարձնելու փաստաթուղթ է», հայտարարել է «Լուսավոր Հայաստան» կուսակցության վարչապետի թեկնածու Էդմոն Մարուքյանը քարոզարշավի շրջանակում:
«Խաղաղության համաձայնագիրը Հայաստանը «հաշմանդամ» դարձնելու փաստաթուղթ է, դրան մենք դեմ ենք, այն պետք է փոխվի և կփոխվի»,-ասել է նա, հայտնում է Panorama.am-ը:
Նա նաև անդրադարձել է նախորդ օրվա բանավեճին՝ հիշեցնելով, որ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հայտարարել է, թե խաղաղության համաձայնագրի տեքստի մշակման աշխատանքներին իրենք միասին են մասնակցել։
«Զարմացած է, որ մենք չենք ստորագրի այդ տեքստը, զարմացած է, որ մենք ուզում ենք դատել այդ տեքստը ստորագրողին։ Ինչու, քանի որ այն տեքստը, որի վրա մենք աշխատել ենք, դա չկա, վստահեցնում եմ, կա Ադրբեջանի բոլոր առաջարկած հոդվածները, որոնք իրենք գնացել, ստորագրել ու համաձայնել են»,-ասել է նա:
Մայիսի 8-ին մեկնարկած նախընտրական քարոզարշավը կշարունակվի մինչև հունիսի 5-ը։ Հունիսի 6-ը կլինի լռության օր, իսկ հունիսի 7-ին կանցկացվեն ընտրությունները։ Մայիսի 25-ին հայտնի է դարձել, որ «Ալյանս» առաջադիմական ցենտրիստական կուսակցությունը ներկայացրել է ինքնաբացարկի դիմում, որի հիամն վրա ԿԸՀ-ն ուժը կորցրած է ճանաչել կուսակցության ընտրացուցակի գրանցումը։ Առաջիկա ընտրություններում 13 համարի քվեաթերթիկ չի լինելու։