3 հունիսի 2026 - 15:43 AMT
Փոխվարչապետն ու Իրանի դեսպանը էներգետիկ և լոգիստիկ խնդիրներ են քննարկել

ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը և Իրանի դեսպան Խալիլ Շիրղոլամին քննարկել են երկու հարևան երկրների միջև ձևավորված տնտեսական կապերը և դրանց հետագա զարգացման հնարավորությունները, հայտնում է ՀՀ կառավարության լրատվական ծառայությունից։

Զրուցակիցները քննարկել են և երկուստեք կարևորել էներգետիկ, լոգիստիկ և առևտրատնտեսական ոլորտներում համագործակցության զարգացումը:

Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել նաև Հայաստան-Իրան երկկողմ համագործակցության օրակարգի այլ հարցերի։