
Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտությունը մնացել է անցյալում, հայտարարել է Թուրքիայի Ազգային ժողովի նախագահ Նուման Քուրթուլմուշը Հելսինկիում, Ֆինլանդիա-Թուրքիա միջխորհրդարանական բարեկամության խմբի կազմակերպած «Թուրքիան փոփոխվող աշխարհում. գործընկեր, հավասարակշռող, ռազմավարական գործոն» խորագրով համաժողովում:
Նա նշել է, որ Կովկասը շարունակում է համարվել աշխարհի խնդրահարույց տարածաշրջաններից մեկը, հայտնում է Factor.am-ը:
«Ադրբեջանն ու Հայաստանը մտել են համաձայնության որոշակի ուղի, և Թուրքիան չափազանց լուրջ աջակցություն է ցուցաբերում այս համաձայնագրին: Հուսով եմ, որ շուտով կկարողանանք համաշխարհային հանրությանը տեղեկացնել Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման վերաբերյալ նորությունների մասին: Այսպիսով, մեր տարածաշրջանում այս լարված իրավիճակը, որտեղ տեղի են ունեցել հակամարտություններ և լարվածություն, կկարգավորվի, և կշարունակվեն ձեռնարկվել քայլեր, որոնք օգուտ կբերեն երեք երկրներին էլ»,- ասել է թուրք պաշտոնյան։
Քուրթուլմուշի խոսքով՝ Թուրքիան շարունակում է աջակցել հայ-ադրբեջանական կարգավորման գործընթացին և հույս է հայտնել, որ մոտ ապագայում հնարավոր կլինի արձանագրել նոր զարգացումներ, որոնք կնպաստեն տարածաշրջանային կայունության և համագործակցության ամրապնդմանը։
Մայիսի 8-ին մեկնարկած նախընտրական քարոզարշավը կշարունակվի մինչև հունիսի 5-ը։ Հունիսի 6-ը կլինի լռության օր, իսկ հունիսի 7-ին կանցկացվեն ընտրությունները։ Մայիսի 25-ին հայտնի է դարձել, որ «Ալյանս» առաջադիմական ցենտրիստական կուսակցությունը ներկայացրել է ինքնաբացարկի դիմում, որի հիամն վրա ԿԸՀ-ն ուժը կորցրած է ճանաչել կուսակցության ընտրացուցակի գրանցումը։ Առաջիկա ընտրություններում 13 համարի քվեաթերթիկ չի լինելու։