
Հայաստանի ազգային հավաքականի նախկին ավագը, Իտալիայի չեմպիոն «Ինտերի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը կոչ է արել մասնակցել ՀՀ խորհրդարանական ընտրություններին։ Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում:
«Որպես ՀՀ քաղաքացի՝ հունիսի 7-ին պարտավոր եմ մասնակցել ընտրությանը։ Կատարե՛ք ձեր ընտրությունը»,- ասվում է գրառման մեջ:
ՀՀ-ում մեկնարկել են Ազգային ժողովի հերթական ընտրությունները։ Հանրապետության 2005 ընտրատեղամասերն առավոտյան ժամը 08:00-ից սկսել են աշխատանքը։ ՀՀ ընտրողների ռեգիստրում ընդգրկված է 2,485,851 ընտրող։ Ընտրատեղամասերը գործելու են մինչև 20:00-ն։
ԱԺ ընտրություններին մասնակցում է 18 քաղաքական ուժ՝ 2 կուսակցությունների դաշինք և 16 կուսակցություն։ Կուսակցությունների համար անցողիկ շեմը 4% է, իսկ դաշինքների՝ 8%։