8 հունիսի 2026 - 13:43 AMT
Իոաննիսյան․ Ամենամեծ խնդիրն ընտրակաշառքն է եղել

Խորհրդարանական ընտրությունների և դրան նախորդած քարոզարշավի ընթացքում ամենամեծ խնդիրը եղել է ընտրակաշառքը, ինչպես նաև Ռուսաստանի ազդեցությունը։ Այդ մասին հայտարարել է «Անկախ դիտորդ» առաքելության անդամ Դանիել Իոաննիսյանը, հայտնում է Factor.am-ը:

Անդրադառնալով քվեարկության օրվա ընթացքում արձանագրված խախտումներին՝ Իոաննիսյանը նշել է, որ իրենց դիտորդներն արձանագրել են ընթացակարգային խախտումների 156 դեպք, ինչպես նաև վերահսկմանն ուղղված գործողությունների 121 դեպք, որոնք, սակայն, չեն հանգեցրել քվեարկության գաղտնիության խախտման։

Նրա ներկայացմամբ՝ գրանցվել է քվեարկության գաղտնիության խախտման 122 դեպք, գտնվելու իրավունքի կամ լիազորությունների խախտման 48 դեպք՝ այն իրավիճակներում, երբ տեղամասերում վստահված անձանց թիվը գերազանցել է թույլատրելի սահմանը, ինչպես նաև քարոզչության 59 դեպք։

Դիտորդական առաքելությունը նաև ներկայացրել է հանցագործության վերաբերյալ 4 հաղորդում։

Ըստ նախնական տվյալների քվեները բաշխվել են հետևյալ կերպ․ «Քաղաքացիական պայմանագիր»՝ 49․825 տոկոս, «Ուժեղ Հայաստան»՝ 23․281 տոկոս, «Հայաստան» դաշինք՝ 9․ 934 տոկոս, «Բարգավաճ Հայաստան»՝ 3․996 տոկոս: Այս թարմացված տվյալներով ԲՀԿ-ն չի հաղթահարում անցողիկ շեմը, որը կուսակցության համար 4 տոկոս է։