27 հունիսի 2009 - 02:23 AMT
Թուրքիան հերքել է մինչեւ հուլիսի վերջ Nabucco-ի համաձայնագիրը ստորագրելու մասին հայտարարությունը
Թուրքական կողմը հերքել է այդ հայտարարությունը, ասելով, որ Անկարան ճնշման տակ ոչ մի որոշում չի ընդունելու: Չնայած նրան, որ ուրբաթ օրը ԵՄ հայտարարել է Nabucco-ի վերաբերյալ պայմանագիր ստորագրելու մասին, Թուրքիան հաստատում է, որ դեռ բանակցություններ են ընթանում որոշ առանցքային հարցերի շուրջ, գրում է Hurriyet Daily News-ը:

«Եթե համաձայնության անդամ-երկրներից ոչ մեկն առարակություն չներկայացնի մինչեւ շաբաթվա վերջ, ապա դա կնշանակի, որ մենք պայմանագրի շուրջ համաձայնության ենք եկել»,- հայտարարել է ԵՄ ներկայացուցիչը: Եթե գործընթացին ոչինչ չխանգարի, ապա Nabucco-ի համաձայնագիրը կստորագրվի մինչեւ հուլիսի վերջ: