
2025 թվականի դեկտեմբերին արված փոփոխությունները պարտադիր են ընդերքօգտագործող ընկերությունների համար․ հայտարարել է ՏԿԵ նախարարի տեղակալ Ասատուր Վարդանյանն այդ ընկերությունների ներկայացուցիչների հետ հանդիպմանը:
Նա հետաքրքրվել է նաև առկա խնդիրներց՝ հետագա բարդություններից խուսափելու համար։
Հանդիպման նպատակն ընդերքօգտագործող ընկերությունների ներկայացուցիչների հետ հանքավայրերի շահագործվող տեղամասերի կամ արտադրական տարածքի փոշեառաջացման հիմնական աղբյուրների (ներառյալ հորատում, պայթեցում, բեռնավորում, մանրացում, փոխադրում, բեռնաթափում և այլ գործընթացներ) չեզոքացման նպատակով փոշեճնշիչ կամ մշուշացնող սարքավորումների կիրառման վերաբերյալ քննարկումն էր։