
Հունիսի 22-ին՝ ժամը 14։25-ի սահմաններում, Փամբակ գետում՝ ենթադրյալ դեպքի վայրից մոտ 550 մ հեռավորության վրա, ՆԳՆ փրկարար ծառայության ջրասուզակը հայտնաբերել է հունիսի 15-ից որոնվող 2013 թվականի ծնված Նարինե Մարտիրոսյանի մարմինը։
Որոնողական աշխատանքներին ներգրավվել էին փրկարարական և ոստիկանական ծառայողներ, կամավորներ, ջրասուզակներ, անօդաչու թռչող սարքեր, օգտագործվել են նաև նավակներ ու այլ տեխնիկական միջոցներ։
Ավելի վաղ հայտնաբերվել էր 7 տարեկան Նարե Մարտիրոսյանի մարմինը:
Հունիսի 15-ին հայտնի դարձավ, որ քույրերն ընկել են Փամբակ գետը: