
Վրաստանում դեպի Լարս տանող ճանապարհի մի հատվածը մի քանի ժամով փակվել է բեռնատար տրանսպորտի համար։ Այդ մասին տեղեկացրել է Վրաստանի ճանապարհային դեպարտամենտը։
«Միջազգային նշանակության Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս մայրուղու 93-102 կմ հատվածում երթևեկությունը դադարեցված է մինչև ժամը 18:00-ն»,–նշված է հաղորդագրության մեջ, հայտնում է Sputnik Արմենիան:
Սահմանափակման պատճառը վերանորոգման աշխատանքներն են։
Վրաստանում հունիսից մեկնարկել է Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս մայրուղու վնասված հատվածի վերականգնումը։ Ճանապարհի այդ հատվածը վնասվել է խիստ ձմեռային պայմանների հետևանքով։ Որոշ տեղամասերում ճանապարհածածկը ձևափոխվել է, ինչի հետևանքով երթևեկությունը դարձել է վտանգավոր։