
ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը կմասնակցի Ուկրաինայի վերականգնման համաժողովին:
Հունիսի 24-25-ին նա աշխատանքային այցով կլինի Լեհաստանի Հանրապետության Գդանսկ քաղաքում, որտեղ անցկացվելու է համաժողովը:
ՀՀ պատվիրակությունը մասնակցել է համաժողովին նաև 2024-ին:
Ուկրաինայի վերականգնման համաժողովը ամենամյա միջազգային միջոցառում է, որը կազմակերպվում է պատերազմից երկրի վերականգնման և վերակառուցման հարցերը քննարկելու համար։