
Փամբակի ուսումնական զորամասում անցկացված ուսումնական վարժանքների ընթացքում վնասվածք ստացած զինծառայողը վիրահատվել է։ Այդ մասին հայտնել է ՊՆ մամուլի խոսնակ Արամ Թորոսյանը, տեղեկացնում է Panorama.am-ը:
«Զինծառայողը վիրահատվել է, գտնվում է բժիշկների հսկողության ներքո, նրա կյանքին վտանգ չի սպառնում։ Առողջության և զինծառայողի այլ անձնական տվյալներ չենք կարող հաղորդել, քանի որ համապատասխան օրենքները (անձնական տվյալների և բժշկական գաղտնիքի մասին) թույլ չեն տալիս»,- ասել է Թորոսյանը։