
ՏՏ ոլորտի վարչական ռեգիստրի կայքում ներկայումս առկա են տեխնիկական խնդիրներ, ինչի հետևանքով մի շարք ընկերություններ չեն կարողանում մուտք գործել համակարգ և ներկայացնել անհրաժեշտ հաշվետվությունները, հայտնում է Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը։
«Խնդիրը ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության անմիջական ուշադրության կենտրոնում է։
Համակարգի բնականոն աշխատանքի վերականգնման ուղղությամբ ձեռնարկվում են անհրաժեշտ բոլոր միջոցները։
Քանի որ խափանումը կրում է բացառապես տեխնիկական բնույթ, այս ընթացքում հաշվետվություն չներկայացրած ընկերությունների նկատմամբ որևէ տույժ կամ տուգանք չի կիրառվելու։
Խնդրի ամբողջական կարգավորումից անմիջապես հետո շտեմարանում առկա բոլոր ընկերությունները կստանան անհատական ծանուցումներ, հայտարարություն կհրապարակվի նաև նախարարության պաշտոնական հարթակներում։