24 հունիսի 2026 - 10:32 AMT
ԱԳՆ․ ՀՀ–ն ակնկալում է, որ Թուրքիայի և Ադրբեջանի հետ սահմանները կբացվեն մինչև 2030թ․

Հայաստանն ակնկալում է, որ մինչև 2030 թվականը Թուրքիայի և Ադրբեջանի հետ սահմաններն ու տրանսպորտային կապերը բացված կլինեն, հայտարարել է Հայաստանի արտաքին գործերի նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը ԲրյուսելումՆ ահվելել է, որ դա էհայկական կողմի տեսլականը, գրում է Sputnik Արմենիան ադրբեջանականReport գործակալության վրա հղումով:

«Մեր տեսլականն այն է, որ մինչև 2030 թվականը մենք կունենանք բաց հաղորդակցություններ և բաց սահմաններ մեր երկու հարևանների՝ Թուրքիայի և Ադրբեջանի հետ, որոնց հետ, ցավոք, սահմանները դեռևս փակ են», – ասել է Կոստանյանը։

Կոստանյանը նշել է, որ չի բացառում, որ հաղորդակցություններն ավելի վաղ բացվեն, քանի որ Երևանը շարունակում է աշխատանքը տարածաշրջանային տրանսպորտային նախագծերի ուղղությամբ և հարևան պետությունների կողմից նկատել է ավելի բաց լինելու ազդակներ։

Փոխնախարարի խոսքով՝ Հայաստանը համագործակցում է նաև Եվրոպական միության հետ տրանսպորտային ենթակառուցվածքների արդիականացման հարցերում, այդ թվում՝ նոր սահմանային անցակետերի կառուցման և ավտոմոբիլային ճանապարհների զարգացման ուղղությամբ՝ ապագա տարանցիկ փոխադրումների ծավալների ավելացման նպատակով։

Կոստանյանը նշել է, որ ավանդական առևտրային ուղիների անկայունությունն ու համաշխարհային լոգիստիկ շղթաների խափանումները բարձրացրել են «Միջին միջանցքի» (Middle Corridor) կարևորությունը և նոր հնարավորություններ են ստեղծել տարածաշրջանի երկրների համար։

Ըստ Կոստանյանի՝ տրանսպորտային կապերի զարգացումը ոչ միայն նպաստել է առևտրաշրջանառության աճին, այլև ուժեղացրել է կայունությունը Հարավային Կովկասում՝ տարածաշրջանի երկրների միջև տնտեսական փոխկախվածության ընդլայնման շնորհիվ։ Նա հայտարարել է, որ Հայաստանը նպատակադրել է ապահովել բեռների անարգել տեղաշարժը «Միջին միջանցքի» իր հատվածով։

Վահան Կոստանյանը մասնակցել է ԵՄ նախաձեռնած «Կապակցվածության օրակարգի հարթակի» մեկնարկի բարձրաստիճան միջոցառմանը, որին մասնակցել են նաև Թուրքիայի, Ուկրաինայի, Մոլդովայի, Ղազախստանի, Թուրքմենստանի, Տաջիկստանի, Ուզբեկստանի և Ղրղզստանի պատվիրակությունները, ինչպես նաև միջազգային ֆինանսական կառույցների և Եվրոպական հանձնաժողովի ներկայացուցիչներ։