
Իրավապահներն խուզարկություն են իրականացրել Գյումրու ավագանու ընդդիմադիր անդամ Կարեն Սիմոնյանի բնակարանում։
Խուզարկությունն իրականացվել է Հակակոռուպցիոն կոմիտետի վարույթում քննվող ինչ-որ գործի շրջանակում, հայտնում է Panorama.am-ը:
Լրագրողների հետ զրույցում նա հայտարարել է, որ ամեն ինչ լավ է, գնալու են մինչև վերջ։
«Խորհրդակցել եմ փաստաբանի հետ, ամեն ինչ նորմալ է»,-ասել է Սիմոնյանը։