
ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը Ֆրանսիայի՝ Եվրոպայի հարցերով լիազոր նախարար Բենժամեն Հադադի հետ հեռախոսազրույցում քննարկել է Հայաստան-Ֆրանսիա ռազմավարական գործընկերության հետագա խորացմանը, գործարար և ներդրումային կապերի ընդլայնմանը, ինչպես նաև Հայաստան-Եվրոպական միություն համագործակցության օրակարգին և եվրոպական շուկայի հասանելիության ընդլայնմանն ուղղված քայլերը։
Ընդգծվել է երկու երկրների ղեկավարների կողմից ստորագրված Ռազմավարական գործընկերության մասին համատեղ հռչակագրով նախատեսված առաջնահերթությունների հետևողական իրականացման և ծրագրերի կյանքի կոչման կարևորությունը։
Այս համատեքստում առանձնակի ընդգծվել է Հայաստանի և Ֆրանսիայի միջև գործարար կապերի խթանման, ներդրումային համագործակցության ընդլայնման և երկկողմ առևտրաշրջանառության ծավալների ավելացման անհրաժեշտությունը։
Կողմերը մտքեր են փոխանակել նաև Հայաստան–Եվրոպական միություն գործընկերության օրակարգի շուրջ, քննարկել են տարածաշրջանային փոխկապակցվածության զարգացմանն ուղղված նախաձեռնություններն ու այդ համատեքստում արձանագրված վերջին զարգացումները։
Ռուսաստանը սահմանափակումներ է կիրառել հայկական արտադրանքի ներմուծման նկատմամբ։ Մասնավորապես, արգելվել է Հայաստանից «Ջերմուկ» հանքային ջրերի, ծաղիկների, ինչպես նաև որոշ ալկոհոլային խմիչքների ներմուծումը։ Սահմանափակումներ են կիրառվել նաև գյուղատնտեսական մի շարք ապրանքների, այդ թվում՝ լոլիկի, վարունգի և ելակի ներմուծման նկատմամբ։ ՌԴ-նհունիսի 2-իցսահմանափակում է ՀՀ-ից կեռասի, ծիրանի, դեղձի, սալորի, խաղողիև այլ կորիզավոր մրգերիներմուծումը, ինչպես նաև տարանցումը ԵԱՏՄ մյուս երկրներ: Հունիսի 3-ից ՌԴ-ն սահմանափակել էՀայաստանից ծագող և արտահանվող սմբուկի, կարտոֆիլի և չրերի ներմուծմաննկատմամբ։