26 հունիսի 2026 - 13:59 AMT
Evocabank-ը՝ PREPA Run 2026-ի գլխավոր հովանավոր

Հունիսի 28-ին, ժամը 08:00-ին, Evocabank-ի Գլխամասից կմեկնարկի PREPA Run 10 կմ վազքը։

Սա այն առավոտն է, երբ կարևոր չէ, թե որքան արագ ես վազում։ Կարևոր է, որ շարժվում ես, ժպտում ես և դառնում ես մեծ ու ոգեշնչող համայնքի մի մասը։

PREPA Run-ը ստեղծվել է նրանց համար, ովքեր ցանկանում են առօրյայից մի փոքր դադար վերցնել, վերալիցքավորվել և օրը սկսել շարժումով, նոր ծանոթություններով ու լավ տրամադրությամբ։

PREPA Run-ը նաև բարեգործական նախաձեռնություն է․ գրանցումներից հավաքագրված ամբողջ գումարը կուղղվի բարեգործական նպատակների իրականացմանը։

Որպես միջոցառման գլխավոր հովանավոր՝ Evocabank-ը մասնակիցների համար պատրաստել է բազմաթիվ անակնկալներ։ Միջոցառման տարածքում կգործեն Evoca-ի ֆոտոբութը, հանգստի և շփման հատուկ գոտիները, իսկ մրցավազքի հաղթողները կստանան հատուկ նվերներ Evoca-ի կողմից։

«Միացիր վազքին և վայելիր ամառային առավոտը։

  • Մեկնարկի վայր՝ Evocabank, Հանրապետության փողոց 44/2
  • Ամսաթիվ և ժամ՝ հունիսի 28, 08:00
  • Հեռավորություն՝ 10 կմ

Գրանցվիր հիմա՝ անցնելով հետևյալ հղումով»,- ասվում է հաղորդագրության մեջ: