FlyOne Armenia-ն թռիչքներ կիրականացնի Երևան- Տաշքենդ - Երևան երթուղով
FlyOne Armenia ավիաընկերությունը հուլիսի 26-ից սկսել է իրականացնել Երևան–Տաշքենդ–Երևան երթուղով չվերթը, հայտնում է «Զվարթնոց» միջազգային օդանավակայանը:
Թռիչքներն իրականացվելու են շաբաթական երկու անգամ՝ յուրաքանչյուր չորեքշաբթի և կիրակի օրերին։