
Հունիսի 26-ին Հայաստանում պայմանագրային զինծառայող է մահացել։ Հարուցվել է քրեական վարույթ, հայտնում է Քննչական կոմիտեն:
«Հունիսի 26-ին արձանագրված պայմանագրային զինծառայող Ռ.Խ.-ի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ: Քրեական վարույթի նախաքննության ընթացքում նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն»,-ասվում է հաղորդագրության մեջ:
Կատարվում են անհրաժեշտ քննչական և վարութային այլ գործողություններ: