29 հունիսի 2026 - 11:52 AMT
Գալյան․ Վարչապետը չի ասել, որ խախտումներ արդյունքում ընտրությունների վերջնարդյունքը պետք է դրվի կասկածի տակ

ԱԺ ընտրությունների ընթացքում խախտումներ եղել են, դրանք պետք է արժանանան ամենախիստ քրեաիրավական գնահատականի, բայց ընտրական վերջնարդյունքի համատեքստում դրանց ազդեցությունը չենք կարող գնահատել, հայտարարել է ՍԴ-ում Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը:

«Այն իրաղությունը որ այսօր կա, ցույց է տալիս, որ ժողվուրդը կարողանում է հաղթահարել ժողովրդական կարգի տապալման փորձը և իրացնել իր ընտրելու իրավունքը, հետևաբար գնտնում ենք որ ընտրությունների արդյունքն անվավեր չի կարող ճանաչվել»,- ասել է Գալյանը՝ պատասխանելով «Հանուն Հանրապետության ժողովրդավարության պաշտպանների դաշինք» կուսակցության ներկայացուցչի հարցին, հայտնում է Panorama.am-ը:

Հարց է ուղղվել նաև այն մասին, որ եթե իշխանության մի ճյուղը՝ ընդդիմությունը, վարչապետ Նիկոլ Փաշինյանի ձևակերպմամբ, ձևավորվել է ապօրինի եղանակով, ապա ինչպես կարող է իշխանությունը գլոբալ իմաստով համարվել լեգիտիմ

«Նախ, վարչապետը երբեք չի ասել, որ այդ խախտումներ արդյունքում ընտրությունների վերջնարդյունքը պետք է դրվի կասկածի տակ»,- ասել է Գալյանը:

Նա նշել է, որ Փաշինյանի խոսքը վերաբերել է ընտրակաշառքի դեպքերին և եղել է քաղաքական գնահատական, ինչը չի բացառել վարույթ իրականացնող մարմինների կողմից տրվելիք իրավական գնահատականը։

«Ընտրությունների արդյուքններն անվավեր ճանաչելը բացառիկ միջոց է և այն չի կարող կապվել, մեկ կամ մի քանի խախտումների հետ և դրա համար պետք է ծանրակշիռ պատճառ։ Մեր կարծքին այն է, որ տեղի ունեցած դեպքերն այն աստիճան ազդեցություն չեն ունեցել ընտրությունների արդյունքի վրա, որ մենք մի կողմ թողնենք այն քաղաքացիների ձայնը, որոնք տրվել են ընտրությունների ազատ և արդար անցկացման համատեքստում և ասել, որ ընտրություններն անվավեր են»,- Վենետիկի հանձնաժողովի թեստը մեկնաբանել է Սրբուհի Գալյանը։

Նա կրկնել է, որ ընտրությունների ընթացքում արձանագրված արատավոր երևույթները պետք է արժանանան ամենախիստ գնահատականի։

Հունիսի 14-ին հրապարակվել են հունիսի 7-ի խորհրդարանականընտրությունների վերջնական արդյունքները։ «Քաղաքացիական պայմանագիրը» ստացել է 726,819 կամ 49.7456 տոկոս, «Ուժեղ Հայաստանը»՝ 340,006 քվե կամ 23.2710 տոկոս, «Հայաստան» դաշինքը՝ 144,983 կամ 9.9231 տոկոս: «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը չի հաղթահարել 4% անցողիկ շեմը և չի անցնում ԱԺ՝ հավաքելով 58,287 քվե կամ 3.9893%:

ՔՊ-ն կունենա 64 մանդատ (3 մանդատը կտրվի ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչներին), «Ուժեղ Հայաստան» կուսակցությունը` 29 մանդատ (1 մանդատ կունենա ասորի ներկայացուցիչը), իսկ «Հայաստան» դաշինքը` 12 մանդատ։