29 հունիսի 2026 - 18:02 AMT
Ուրսուլա ֆոն դեր Լայենն աշխատանքային այցով ՀՀ կժամանաի հուլիսի 2-ին

Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը հուլիսի 2-ին աշխատանքային այցով կժամանի Հայաստան: Այցի ընթացքում նախատեսված է վարչապետ Նիկոլ Փաշինյանի և եվրոպացի պաշտոնյայի հանդիպումը:

Հանդիպումից հետո վարչապետը և Եվրոպական հանձնաժողովի նախագահը հանդես կգան հայտարարություններով, ինչպես նաև կպատասխանեն զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչների հարցերին։

Ուրսուլա ֆոն դեր Լայենն այցելելու է նաև Ադրբեջան: