
ՀՀ ՆԳՆ-ն ներկայացրել է ՀՀ քաղաքացու կենսաչափական նույնականացման նոր քարտը՝ նորագույն անվտանգային պաշտպանիչներով և հատուկ մշակված դիզայնով։
Նշվում է, որ քարտն աչքի է ընկնում ինտեգրված բարձր հստակության գունավոր դիմանկարով: Այն ներառում է անվտանգ էլեկտրոնային կրիչ:
Դիզայնի մեջ ներդրված են հայկական մշակութային ժառանգության տարրեր: