
Սահմանադրական դատարանում շարունակվում է հունիսի 7-ին անցկացված Ազգային ժողովի հերթական ընտրությունների արդյունքները վիճարկող յոթ քաղաքական ուժերի դիմումների հիման վրա միավորված գործի քննությունը։ Նիստն անցկացվում է փակ ընթացակարգով՝ ուսումնասիրվելու են գաղտնի փաստաթղթեր։
Փակ նիստի ավարտից հետո նիստերը դարձյալ կլինեն հրապարակային, ինչի մասին լրացուցիչ կտեղեկացվի, հայտնել են ՍԴ-ից։
Հունիսի 26-ին Սահմանադրական դատարանում սկսվել է և շարունակվում է հունիսի 7-ին կայացած Ազգային ժողովի հերթական ընտրությունների արդյունքները վիճարկող յոթ քաղաքական ուժերի դիմումների հիման վրա միավորված գործի քննությունը։