
«Ուժեղ Հայաստան» կուսակցության հետախուզման մեջ գտնվող երեք թեկնածուներից մեկը հայտնաբերվել և կալանավորվել է։ Այդ մասին հայտնել են Քննչական կոմիտեից, տեղեկացնում է 1lurer.am-ը:
Ըստ լրատվամիջոցի՝ հայտնաբերված անձը Վահե Թավաքալյանն է։
Ավելի վաղ ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության ընդհանուր բնույթի և ընտրական հանցագործությունների քննության վարչությունում քննվող քրեական վարույթի շրջանակում «Ուժեղ Հայաստան» կուսակցության պատգամավորի վեց թեկնածուի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում։
Քրեական վարույթը վերաբերել է բազմաթիվ անձանց նյութապես շահագրգռելու և առանձնապես խոշոր չափերով փողերի լվացման ենթադրյալ դեպքերին։
Հանրային քրեական հետապնդումը հարուցվել է ՀՀ քրեական օրենսգրքի 46-236-րդ հոդվածի 2-րդ մասով և 296-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով։
Նախաքննության ընթացքում նշված անձանցից երկուսը կալանավորվել են, իսկ ևս չորսի նկատմամբ կայացվել է կալանավորման որոշում և հայտարարվել է հետախուզում։
Հունիսի 26-ին Սահմանադրական դատարանում սկսվել է և շարունակվում է հունիսի 7-ին կայացած Ազգային ժողովի հերթական ընտրությունների արդյունքները վիճարկող յոթ քաղաքական ուժերի դիմումների հիման վրա միավորված գործի քննությունը։