
Հայաստանի արտահանման մոտ 80%-ը ԵՄ շուկայում կարող է ազատվել մաքսատուրքից, հայտարարել է Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը Երևանում վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ համատեղ ասուլիսում:
Նա նաև ասել է, որ դուռ կբացվի հայկական խմիչքների և ոգելից խմիչքների Եվրոպական Միության միասնական շուկա արտահանման համար, հայտնում է Factor.am-ը:
«Անդրադառնալով ձեր երկրի իրավիճակին, ես գիտեմ, որ Հայաստանը դեռևս բախվում է նշանակալի տնտեսական ճնշման Ռուսաստանի կողմից, բայց վստահ եղեք, երբ մեր գործընկերների վրա ճնշումը կուտակվում է, Եվրոպական Միությունն առաջ է գալիս, քայլ է անում, և ես այստեղ մի քանի բան ունեմ հայտարարելու:
Նախ և առաջ՝ դուք շուտով կստանաք լրացուցիչ 18 միլիոն եվրո օգնություն՝ ամրացնելու և բազմազանեցնելու ձեր առևտուրը: Ֆինանսավորումը կարող է, օրինակ, օգնել ստեղծել արտահանման խթանման գործակալություն, որպեսզի հայկական բիզնեսների արտահանման հզորությունները խթանվեն: Այս 18 միլիոն եվրոն վերջնական մասն է այն 52 միլիոն օժանդակության փաթեթի, որը մենք քննարկեցինք մեր հեռախոսազանգում հունիսի սկզբին։
Երկրորդը, մենք ևս մի քայլ ենք անում, մենք առաջարկ ենք ներկայացնում, այսպես կոչված, ինքնավար առևտրային միջոցների: Սա նշանակում է այս ATM-ները կազատականացնեն Հայաստանի արտահանումների մոտավորապես 80% տոկոսը դեպի Եվրոպական միություն: Սա նշանակում է, որ ձեր առևտրի 80%-ը մեզ հետ է, այժմ սակագների ենթակա չի լինի:
Սրանով մենք կարող ենք վերաուղղորդել այն արտադրանքները, որոնք այժմ մեծապես ուղղվում ռուսական շուկայի վրա և դրանք ուղարկել Եվրոպական միության միասնական շուկա՝ 450 միլիոն սպառողների ընդգրկմամբ:
Այս միջոցը կբացի Եվրոպայի դռները Հայաստանի թարմ գյուղմթերքի, բանջարեղենի, մրգի և բուսական ծագման արտադրանքների համար, որոնք մինչ այդ Ռուսաստան էին արտահանվում, դուռը բացելով ձեր խմիչքների և ոգելից խմիչքների Եվրոպական Միության միասնական շուկա արտահանման համար։
Փաստորեն, վերջին ամիսների ընթացքում մենք ականատես ենք եղել ավելի և ավելի մեծ ծավալների հայկական ծաղիկների ներկրմանը մեր շուկա, և սա գեղեցիկ խորհրդանիշ է նոր գլուխ բացելու մեր տնտեսական գործընկերության մեջ։ Սա ընդամենը սկիզբն է։ Այս նոր միջոցների արդյունքում դուք, մենք միջոցներ կունենանք բազմազանեցնելու և արագ բազմազանեցվելու»,-ասել է Ուրսուլա ֆոն դեր Լայենը:
Նա հավելել է, որ հուլիսի կեսին ԵՄ-ն փորձագետներ կուղարկի Հայաստան՝ աշխատելու արտադրողների հետ, ձեռնարկությունների և արտահանողների հետ՝ օգնելով նրանց օգտվել բոլոր այն հնարավորություններից, որոնք Եվրամիության հետ արտոնյալ գործընկերություն կարող է առաջարկել։
Համատեղ ասուլիսի ավարտին Նիկոլ Փաշինյանը և Ուրսուլա ֆոն դեր Լայենը պատասխանել են նաև զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչների հարցերին։